Sիկին Աննшն և Կшմոն մшhшցшն․ Կոմիտաuի փողոցում ՍԱՐՍԱՓԵԼԻ ողբերգություն եղшվ․ Մшնրшմшuներ

Sիկին Աննшն և Կшմոն մшhшցшն․ Կոմիտաuի փողոցում ՍԱՐՍԱՓԵԼԻ ողբերգություն եղшվ․ Մшնրшմшuներ

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում՝ Րաֆու անվան դպրոցի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վարդան Ա.-ի վարած Audi մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Լևոն Խ.-ի վարած Ваз 2101 մակնիշի ավտոմեքենաները…

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 01-ի վարորդը, նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, 62-ամյա Աննա Խ․-ն ու 66-ամյա Կամո Խ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Աննա Խ.-ն՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Կամո և Լևոն Խ․-երը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը…

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Փրկարարները վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնը…

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Շալիկո Եգորյանն ու Գոռ Սարգսյանը, որեպսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայայեն, և խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվել է: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխացել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ…

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Աննա Խ.-ն գիտակցության չգալով մահացել է: Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորներից Կամո Խ․-ն ևս գիտակցության չգալով մահացել է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդները ենթակվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները 01-ի վարորդի ծնողներն են…

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog