Կրшկոցից վիրшվոր կինն իր ավտոմեքենщյով «Դվին» հյուրшնոցից հшսել է մինչև «Նшիրի» ԲԿ․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Կրшկոցից վիրшվոր կինն իր ավտոմեքենщյով «Դվին» հյուրшնոցից հшսել է մինչև «Նшիրի» ԲԿ․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

shamshyan.com-ը գրում է․

Փետրվարի 19-ին կրակոց է հնչել Երևանում․ ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, կրակոց է հնչել, և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Ռուզան Ս.-ն է:

Վերջինս իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայով վիրավոր վիճակում գնացել է «Նաիրի» բժշկական կենտրոն, և նրան բժիշկները նկատել են հիվանդանոցին կից ավտոկայանատեղիում: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված 1 պարկուճ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog