Մшhшցել է hшյտնի երшժիշտը
StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Էմմա Շաբոյանը տեսանյութ էր հրապարակել որդու մասնակցությամբ՝ կրկնելով ամենահայտնի թրենդներից մեկը։ Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն էլ հետևորդների հետ կիսվել էր տեսանյութով և ցույց տվել, թե ինչպես է ընկել նկարահանումների ժամանակ։
Երգչուհի Սոնա Ռուբենյանի դուստրը՝ Մարին, արել է առաջին քայլերը. «Մարիի առաջին 3 քայլը ու մեր հրճվանքը»,- գրել էր Սոնան։
Մահացել է նախկին կիթառահար և ռուսական «Алиса» ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Անդրեյ Շատալինը, ասվում է VKontakte սոցիալական ցանցում։ «Անդրեյ Գերմանովիչ Շատալին. 04․06․1960-11․13․2023։ Հանգչիր խաղաղությամբ։ Ցավակցում ենք ընտանիքին և ընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ։