Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բանակը սպանել է 4 պաղեստինցու

36

Հորդանան գետի արևմտյան ափին չորս պաղեստինցի է զոհվել իսրայելական գրոհի հետևանքով: Հայտնում է Maan գործակալությունը:

Իսրայելցի զինվորականներն առավոտյան գործողություն են իրականացրել այդ շրջանում դիմադրության ակտիվիստներին բերման ենթարկելու համար: Պաղեստինցիների խումբը ռազմական դիմադրություն է ցույց տվել Ջենինի և Ռամալլայի արվարձաններում: Բախումների արդյունքում չորս մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել է:

Al Jazeera-ի թղթակցի խոսքով՝ կրակի փոխանակման ժամանակ վիրավորվել է նաև երկու իսրայելցի զինվոր: Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ բանակի գրոհները նպատակ են ունեցել ձերբակալել ՀԱՄԱՍ-ի զինյալներին: