Իզմիր նահանգում միաժամանակ երեք երկրաշարժ է տեղի ունեցել` 5,1, 4,8 և 5,1 մագնիտուտ ուժգնությամբ: Առաջին երկուսը գրանցվել են 1 րոպե տարբերությամբ, երրորդը` մոտ 3 ժամ անց:

Թուրքիայի Իզմիր նահանգում միաժամանակ երեք երկրաշարժ է տեղի ունեցել` 5,1, 4,8 և 5,1 մագնիտուտ ուժգնությամբ: Առաջին երկուսը գրանցվել են փետրվարի 1-ի առավոտյան` 1 րոպե տարբերությամբ, երրորդը` մոտ 3 ժամ անց:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի արևմուտքում` Էգեյան ծովի ափամերձ շրջաններում:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչության (AFAD) հաղորդմամբ` առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 20,69 կմ խորության վրա` Իզմիր նահանգի Կարաբուրուն շրջանում: Մեկ րոպե անց 4,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է նույն շրջանում` 7 կմ խորության վրա: Երեք ժամ անց կրկին նույն վայրում է գրանցվել երկրաշարժը:

Տեղի իշխանություններն առայժմ տեղեկություններ չեն հաղորդում աղետի հետևանքով զոհերի ու ավերածությունների մասին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում երկրաշարժերը պարբերական բնույթ են ստացել. հոկտեմբեր ամսին Իզմիրում տեղի ունեցած 6,6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 116 մարդ է զոհվել, ավելի քան 1000-ը վիրավորվել են: