Եթե ձեր տեսած առաջին պատկերը դանակն է, ապա ձեր ենթագիտակցական գլխավոր վախը հիվանդություններն են: Դուք անբուժելի հիվանդությամբ տառապելու վախ ունեք, վախենում եք անսպասելի տառապանքներից և մահից:

Եթե թրթուր եք տեսել, վախենում եք ուրվականներից: Հավանաբար դուք վախենում եք, որ ուրվականները կամ չար ոգիները կհայտնվեն և կհարձակվեն ձեզ վրա թուլության պահերին, օրինակ, երբ դուք շփոթված եք կամ պատրաստվում եք քնել:

Եթե թիթեռ եք տեսել, ուրեմն ձեր ենթագիտակցական վախը դավաճանությունն է: Գուցե դուք լուրջ անհաջողություն եք ունեցել: Այնուամենայնիվ կարողանում եք հմտորեն թաքցնել ձեր վախը, այն գլուխ է բարձրացնում միայն այն ժամանակ, երբ դուք մենակ եք:

Եթե խնձոր եք տեսել, ուրեմն ձեր ենթագիտակցական վախը մահն է, բայց ոչ թե սեփական, այլ հարազատների և մտերիմ մարդկանց մահը: Հնարավոր է՝ դուք նախկին կյանքում կորցրել եք ձեզ համար թանկ որևէ մեկին, և այդ կորստի վախը ուղեկցում է ձեզ այս կյանքում: