Մեր օրերում հաճախ օգտագործվող սպորտային ամենատարածված արտահայտություններից մեկը, որը նաև կյանքի այլ ոլորտներում է օգտագործվում, կայանում է նրանում, որ մեր հաջողությունը կախված է մեր տարած հաղթանակների քանակությունից։

Այսինքն՝ այնպես արեք, որ «հաղթանակ» սյունակում ավելի շատ «պլուսներ» լինեն, քան «Պարտություն» սյունակում։

Հակառակ դեպքում մնում է միայն մտածել անցյալի մասին և զղջալ, որ որոշ իրավիճակներում կարող էիք այլ կերպ վարվել։

Այս մոտեցման խնդիրն այն է, որ այն միայն երկու տեսակի արդյունք է ենթադրում․ դուք կամ հաղթում եք, կամ՝ պարտվում։

Կամ սև է կամ սպիտակ, չկան մոխրագույն գոտիներ, սեփական սխալներից դասեր քաղելու հնարավորություններ։

Իսկ ամենահաջողակ մարդիկ զերծ են մնում մտածողության սև-սպիտակ տարբերակից, քանի որ «հաղթանակ կամ ուսուցում» եզրույթների վրա հիմնված մոտեցումը, որի մասին այսօր կպատմի Positive-ը, ավելի արդյունավետ է։

Ինչպես մի անգամ ասել է Նելսոն Մանդելան․ «Ես երբեք չեմ պարտվում․ ես կամ հաղթում եմ, կամ՝ սովորում»։

Ահա այս հզոր խոսքերը․ կամ հաղթում եմ, կամ՝ սովորում․․․ Հավատի ուժն առ այն, որ դուք կամ հաղթում եք, կամ սովորում, կայանում է նրանում, որ այն վճռականության և կայունության ավելի բարձր աստիճան է ապահովում։

Ահա երեք պարզ ու հասարակ միջոց, որոնք կօգնեն մտածել «Կամ հաղթում եմ, կամ սովորում» եղանակով։

1. Մտածեք, թե ինչն այնպես չի գնացել

Սխալվել բոլորն էլ կարող են։ Մի վերաբերվեք ամեն մի սխալին որպես պարտություն, ավելի լավ է դադար վերցրեք և մտածեք այն մասին, թե ինչն այնպես չի գնացել և ինչ հետևություններ կարող եք անել դրանից։

2. Անհրաժեշտ ուղղսումներ մտցրեք

Բավական չէ իմանալը, թե ինչու որոշ բաներ այնպես չեղան, ինչպես հարկն էր, դուք պետք է անպայման մեխանիզմներ մշակեք, որոնք կերաշխավորեն, որ դա նորից չի կրկնվի։

3. Ձեզ ևս մի հնարավորություն տվեք հարվածելու

Վերջապես, ձեզ հնարավորություն տվեք նորից փորձել դա անել։ Խնդիրներից փախչելու փոխարեն, երբ դրանք ծագում են, ինքներդ գնացեք դրանց ընդառաջ։ Իմացեք, որ ձեզ բնորոշում է ոչ թե ձեր հաղթանակների ու պարտությունների թիվը, այլ ձեր կամքի ուժը։ Ձեզ բնորոշում է ազդեցությունը, որ դուք ունեք շրջապատի վրա, ինչպես նաև առաջ շարժվելու խիզախությունը, անգամ երբ սխալ շարժում եք անում և վրիպում եք։