Բաքվի կենտրոնում սողանքը տեղի է ունեցել Սաբաիլի շրջանի տարածքում, Փրկարարները տարհանում են մոտակա տների բնակիչներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են պատահարի ականատեսները:

«Բաքվի Սաբաիլի շրջանի տարածքում «20-րդ տեղամասից» Բադամդար բնակավայրի մոտ սողանք է տեղի ունեցել», — հայտնել են ականատեսները:

Նրանց խոսքով՝ ԱԻՆ-ի փրկարարները ժամանել են դեպքի վայր և տարհանել մոտակա տների բնակիչներին: