ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գոյություն ունի պարզ ճշմարտություն. ձեռք են մեկնում, օգնում են, խորհուրդներ են տալիս նրան, ով ուզում է և ունակ է ստանալ այդ խորհուրդ/աջակցությունը, հասուն է արդեն…

Հիմա, երբ շուրջ 3 ամիս ամենատարբեր բնագավառների հայտնի, փորձառու ներկայացուցիչներ բացատրում են, ներկայացնում, փաստերով հավասարակշռված վերլուծում, բայց հասարակության մի ստվար զանգված միևնույն է մնում է իր հին, մեղմ ասած՝ անտրամաբանական կարծիքին, լրջագույն հարց է առաջանում.
իսկ մեր հանրությունը ուզու՞մ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է։ Ուզում ենք լինել ա՞զգ, թե՞ ժողովուրդ։

Մտածենք»: