Չինաստանի 16-ամյա բնակչուհին, որը հայտնի է որպես «պլաստիկ վիրահատությունների կախվածություն ունեցող ամերիտասարդ չինուհի», պնդում է, որ առնվազն 100 կոսմետիկ միջամտության է ենթարկվել երեք տարվա ընթացքում:

Ինչպես գրում է Oddity Central-ը, աղջկա խոսքով՝ ինքն այդ քայլին գնացել է արտաքին տեսքը բարելավելու համար: Չժոու անունով աղջիկը 300 000 հետևորդ ունի տեղական սոցցանցում: Վերջինս ստեղծել է պլաստիկ վիրահատությունների իր պատմությունը՝ վավերագրելով և նկարահայնելով իր փոխակերպումը սովորական տեսք ունեցող դպրոցականից տիկնիկի նմանվող աղջկա:

Աղբյուրը նշում է, որ նա միակ աղջիկը չէ, որը բավականին երիտասարդ տարիքում պլաստիկ վիրահատություն է անում, սակայն նրա դեպքում ապշեցուցիչ է վիրահատական միջամտությունների քանակը, այն էլ ընդամենը երեք տարում:

Չինուհին իր աչքերը բնութագրում էր որպես շատ փոքր, իսկ քիթը՝ շատ մեծ: Նրան հաջողվել է համոզել ծնողներին ֆինանսավորել իր աչքերի վիրահատությունը, որը տարածված է ասիացի կանանց շրջանում:

Տարիների ընթացքում արված միջամտությունների թվում են ականջների ուղղումը, սովորական ֆիլլերները, կրծքի վիրահատությունը, լիպոսակցիան: Նշվում է, որ աղջիկը կանգ առնելու միտք չունի: Նրա խոսքով՝ պլաստիկ վիրահատությունների վրա 4 մլն յուան ($620,000) է ծախսվել: