Թուրքիայում մամուլում իրարանցում է առաջացրել Ֆրանսիայից 18 միավոր Rafale կործանիչներ գնելու վերաբերյալ նախօրեին Աթենքի ու Փարիզի միջև ստորագրած պայմանագիրը, գրում է ermenihaber-ը:

Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ պայմանագիրը կնքվել է այն պահին, երբ Ստամբուլում ընթանում էր թուրք-հունական՝ 2016թ.-ին ընդհատված բանակցությունների հերթական փուլը: Այս հանգամանքը թուրքական մամուլը «Աթենքի կողմից հրահրող քայլ» է որակել: Պետք է նշել, սակայն, որ Ֆրանսիայի ու Հունաստանի միջև կործանիչների գործարքի վերաբերյալ բանակցությունները սկսվել էր դեռևս ամիսներ առաջ: Թուրքական մամուլում հրպարակված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիան մտադիր է նաև ռազմածովային ոլորտի սպառազինություն վաճառել:

Թուրքական կողմը, որն առանձնապես չի թաքցնում իր հավակնությունները Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի որոշ հատվածների նկատմամբ, երկկողմ հարաբերությունների լարվածության մեջ մեղադրում է «մաքսիմալիստական ձգտումներ ունեցող» Հունաստանին