ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 12:00-ի դրությամբ

607

Հայկական կողմն ունի 200 վիրավոր, 80 զինծառայող տեղափոխվել է Երեւանի հոսպիտալներ եւ քաղաքացիական հիվանդանոցներ։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ներկայացնում ենք սահմանային իրավիճակը 12:00-ի դրությամբ: Վիրավորներից մեծ մասի վիճակը թեթեւ է, առաջին բուժօգնությունից հետո վերադարձել ենք շարք:

ՊԲ-ը տարածել էր տեսանյութ, որտեղ երեւում էին ադրբեջանական զորքերի զինծառայողների բազում դիակներ: Պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիակներ կան հայկական կողմում թողնված:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է հակառակորդը, մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարեւելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։ Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: Հակառակորդն ունի առնվազն 27 զոհ, ավելի քան 200 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 31 զոհ և մոտ 200 վիրավոր։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: