Կարենը տան փոքրն էր․ աշխատող, համեստ, ընտիր երեխա․ Զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից է

787

Հուլիսի 27-ին զոհված 20-ամյա Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից էր։ YN.am—ի/Երևան Նյուզ/ հետ զրույցում համայնքի բնակիչները ցնցված էին լուրից։

Կարենին նկարագրելիս բոլորն ընդգծում էին համեստությունն ու սրտացավությունը դիմացինի հանդեպ։  Բնակիչներից մեկն էլ նշեց, որ Կարենը տան փոքրն էր․ աշխատող, համեստ, ընտիր ծնողների ընտիր երեխա։