ՖՈՏՈ․ Ոստիկանները նույնպես խախտում են պարետի սահմանած կանոնները

210

Ֆեյսբուքյան օգտատեր Մանյա Սարգսյանն իր էջում հրապարակել է լուսանկար, որում ոստիկանության ծառայողներն առանց դիմակի են, չեն պահպանում սոցիալական հեռավորություն։

«Հարգելի՜ պարետ, այլևս ծիծաղելի չէ, դեմն առեք էս կեղեքման, անիմաստ դիմակահանդեսի ու մարդկանց ու ոստիկաններին իրար դեմ հանելուն…
Ասեմ շարունակելու ենք, հաջորդ արդեն բողոքի ակցիան ա, մի քանիսին հազիվ եմ զսպում, որ մենք եկել ենք նրան, որ հեղափոխությունից հետո էս իշխանությունների հետ երկխոսություն ստացվում է…

Որոշումն էնպես փոխեք, որ ծառայի իրական նպատակին` վարակի կանխարգելմանը, բայց թույլ չտա ոստիկաններին քերել դրան ոչ մի կերպ չնպաստող քաղաքացիներին։

Մի արժեզրկեք ոչ դիմակի կարևորությունը, ոչ կորոնան, ոչ ոստիկանության իրական ծառայողներին, վերջ դրեք էս կրկեսին, ամոթ ա…

Հ.Գ. վերջին ակտը, գրել են երեխու հետ մոր վրա, ով դիմակով ա, էս մարդը որպես ապացույց հեռախոսում արած սելֆի ունի` դիմակով, որտեղ ժամն երևում ա, ու նաև արձանագրություն, որտեղ էլի ժամը երևում ա, ինչ եք ուզում, մարդիկ օդ շնչելու էլ վախվորած դուրս գան, ապացույցներով ու կանխարգելիք միջոցառումներ ձեռնարկե՞ն»,- գրել է օգտատերը՝ կից նշելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը։