«Ես առյուծ եմ, հիմա առյուծին արթնացրել եք.. կտրորեմ կանցնեմ» Նունե Եսայանի հայտարարությունը

407

Նունե Եսայանը չի փոշմանել, որ աջակցություն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու կոչ արել փոխել վերջինիս խափանման միջոցը։ «Ես միացել եմ շատ հարգարժան մարդկանց ու ստորագրել եմ մի բանի տակ, որ փոխվի մի մարդու խափանման միջոցը, ով եղել է մեր երկրի երկրորդ նախագահը, ով ազգային հերոս է, ով ազատագրել է Արցախը ու կարելի է էսպես շարունակել», — «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարել է Նունե Եսայանը։

Նունե Եսայանն արձագանքելով իրենց հասցեին հնչող քննադաություններին՝ ասել է . «Էս ի՞նչ է կատարվում, էս ի՞նչ թշնամի, թուրք, հայ, սև-սպիտակ է, էս ի՞նչ եք անում։ Չափն անցնում են, արդեն թույլ չեմ տա, այսքան ժամանակ լռել եմ, հիմա արդեն անցել են ցենզուրայի սահմանը, ներխուժում են ընտանիք, երևի, իմ ու Ավոյի երկար տարիների երջանիկ կյանքը ոմանց զայրացնում է, երևի, քնում-արթնանում են, ասում են՝ «լավ, սրանք երբ պիտի բաժանվեն»։

Ինձ բաժին է հասել մի ամուսին, որ ես երազել էլ չէի կարող՝ զուսպ, համեստ, բանի տեղ չի դնում իմ մասին հնչած ամեն ինչը, եթե մինչև հիմա հաշվի առնեինք այն, ինչ իմ մասին ասվել է, երևի թե, մի քանի անգամ կախված լինեինք»։

Ապա երգչուհին ավելացրել է. «Ես հորոսկոպով առյուծ եմ, հիմա առյուծին արթնացրել եք, դատվելու են, պատասխան են տալու ամեն մի իրենց բառի համար, ուզում եք զայրացնե՞ք ամուսնուս, ուզո՞ւմ եք երեխաս, որ արդեն մտնում է Facebook, մտնի կարդա ու ասի «մամա, էս ի՞նչ են գրում քո մասին», չեմ թողնի, մայր առյուծին զայրացնում եք, կտրորեմ կանցնեմ, լուրջ եմ ասում», — հայտարարել է Նունե Եսայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։