«Ամենակարիքավորը դու ես ու քո կինը, իրար ներարկեք վակցինան»,-գրել է երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով համացանցում տարածված այն տեղեկությունն, ըստ որի միլիարդատեր Բիլ Գեյթսը կոչ է արել,
որպեսզի կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերը մատակարարվեն այն երկրներ, որոնք ունեն ամենաշատ դրա կարիքը, և ոչ թե այն երկրներ, որոնք ամենաշատ գումարն են վճարել դրա դիմաց։
Հրապարակման մեջ նաև նշվում է․
««Եթե մենք շարժվենք շուկայական տրամաբանությամբ` սա կնշանակի՝ երկարաձգել պանդեմիան», — նշել է Գեյթսը։
Այս առումով կարևոր է միլիարդավոր դոլարներ ուղղել, որպեսզի դեղի և վակցինայի կարիքը ունեցող պետությունները առաջինը ստանան դա։
Հակառակ դեպքում՝ վիրուսը կշարունակվի տարածվել այդ երկրներում, և վիրուսի դեմ հաղթանակ տանել հնարավոր չի լինի, — նշել է Գեյթսը»։