ՄԱՀԱԶԴ. դաժան է լսել այս կորստի մասին, հայ ժողովուրդը կորցրեց իր սիրված ու հայտնի….աղոթում ենք հոգուդ հանգստության համար

754

81 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանը: Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1975) էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1982):

Դավիթ Սեդրակյանը ծնվել է Երևանում 1938 թ. դեկտեմբերի 9-ին։ 1956 -1961 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

2013 թվականից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր:

Ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ

լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային

աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ [Hewish|Էնթոնի Հյուիշի] հայտնաբերած պուլսարները պտտվող նեյտրոնային աստղեր են։

Զբաղվել է նաև պուլսարներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և

պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը պուլսարներում։,3