Ի՞նչ պատճառով է կուրացել երգչուհի Դիանա Գուրցկայան

297

Արևային սև և մեծ ակնոցով մեկին տեսնելիս շտապում ենք վատագույնի մասին մտածել՝ մարդը կույր է։ Բայց վաղուց դա արատ չէ․ այդպիսի մարդիկ կարողանում են ադապտացվել մեր միջավայրում և սովորական կենսակերպ վարել։

Նրանք նաև կարող են շատերից առավել հաջողակ լինել և մեծ ձեռքբերումներ ունենալ։ Նրանց շարքերում քիչ չեն ստեղծագործող մարդիկ։ Նրանք տաղանդավոր են և իրենց թերությունն արժանապատվության են վերածում։

Այդպիսի անսասան խառնվածք ունի երգչուհի Դիանա Գուրցկայան։ Նրա երգերը հայտնի են բոլորին, ոմանք հիանում են նրանով։ Երկրպագուները երգչուհուն միայն սև ակնոցով են տեսել։ Ամեն անգամ, երբ Դիանան որևէ մեկի ուղեկցությամբ բեմ էր բարձրանում, շատերը խղճում էին վերջինին։ Բայց Դիանան այնքան էլ փխրուն անձնավորություն չէ։

Երգչուհին տեսողությունը կորցրել է մանուկ հասակում։ Ծնողները տանը փոխել են կահույքը, երբ աղջիկը սայթաքել ու ընկել է։ Դրանից ի վեր սկսվել են խնդիրները։ Մայրը նկատել է՝ երեխան փոխվել է և շուտով հասկացել են՝ Դիանան կորցրել է տեսողությունը։

Բայց այդ փաստը չի խանգարել նրա՝ երգչուհի դառնալուն և ընտանիք կազմելուն։