Աննա Հակոբյանի հուզիչ պատմությունը՝ որդու մասին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է որդու՝ Աշոտ Փաշինյանի մասին զվարճալի պատմությամբ.
«Աշոտը երեւի 3-4 տարեկան էր(թլոշ), Իջեւանում էինք,
հայրիկի ընկերների հետ սեղանի շուրջ նստած էր ու զրույցի շրջանակներում իրեն հարցրեցին.
-Աշոտ, բա դո՞ւ որտեղացի ես…
Պատասխանեց.
-Իջեւանցի եմ, ուղղակի Ելեւանում եմ մանկապալտեզ գնում»,- գրել է Հակոբյանը…