ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա կարևոր համաձայնագիր է, որը քննարկվել ու բանակցվել է մոտ 1,5 տարի։ Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից
հետո հնարավոր կլինի ղազախական վառելիքն ավելի լավ պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում մրցակցության հնարավորություն է ստեղծվելու։
Նաև նշենք, որ նախորդ տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման

առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագծին, որով նախատեսվում է ՀՀ-ի ու Ղազախստանի քաղաքացիների համար միմյանց երկիր այցելելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել: