Իսկ դուք գիտեիք ինչ կապ ունի Մայա Պողոսյան երգչուհի Էմմիի հետ

232

Մայա Պողոսյանը՝ իր ու երգչուհի Էմմիի՝ մանկությունից մինչև այսօր ձգվող ընկերության մասին
Պարզվում է՝ Մայա Պողոսյանն ու երգչուհի Էմմին մանկության ընկերուհիներ են: Աղջիկները, բացի նրանից, որ համադասարանցիներ էին, մտերմություն էին անում նաև դասերից հետո:

Այս մասին նրանք պատմել են օրերս Առաջին ալիքով եթեր հեռարձակված «Բենեֆիս» ծրագրի` Էմմին նվիրված թողարկման շրջանակներում:

«Էմմին միշտ ավելի վաղ էր արթնանում և ուղիղ 8:25 լինում էր մեր պատուհանի տակ և սկսում էր գոռալ՝ Մա-յա՜:

Այս պատմությունը գիտի մեր ամբողջ թաղամասը, որովհետև տարիներ շարունակ բոլորը արթնացել են Էմմիի կանչից:

Իսկ ես միշտ ուշանում էի, այդպիսին էր իմ բնավորությունը, ու Էմկան ստիպված էր լինում սպասել ինձ բակում, մինչև ես կարթնանամ իր ձայնից, կհագնվեմ, կպատրաստվեմ և միասին կգնայինք դպրոց:

Մի փողոց ընդամենը պիտի անցնեինք, բայց երբեք իրարից առանձին դա չենք արել»,- պատմում է Մայա Պողոսյանը:

Առաջին սիրո խոստովանություններով ու աղջկական բոլոր թեմաներով նրանք միմյանց հետ էին կիսվում և միմյանց վստահում բոլոր գաղտնիքները:

«Նաև շատ հաճախ հայտնվում էինք տնօրենի սենյակում, և մենք մեղավոր լինեինք, թե ոչ, միևնույն է, առաջինը մեզ էին կասկածում, որովհետև դասարանի ամենաակտիվներն էինք»,- շարունակում է Մայան՝ վերհիշելով իր ու Էմմիի դպրոցական տարիները: