Գայա Արզումանյանն այնքան կարճ շորտեր է հագնում, որ հետույքը մի կերպ է ծածկվում (լուսանկար)

771

«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի այս երգչուհին անընդհատ հանրության ուշադրությունն իր վրա է սեւեռում կամ էքսցենտրիկ տեսահոլովակներով, կամ արտաքնի փոփոխությամբ, կամ էլ սուր արտահայտություններով, որոնք հետո մեծ քննարկման նյութ են դառնում: Արցախցի երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում մնաց իր կերպարին անդավաճան՝ համարձակ, կտրուկ, անգամ շոկային:):

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաճիշտ ընտրությունը:
-Երաժշտությունն է: Եվ այդ ընտրության համար երբեք չեմ փոշմանի: Միշտ սիրում եմ կրկնել, որ կյանքս նվիրել եմ իմ երաժշտությանը: Կարծում եմ՝ վերջին շնչով էլ երգելու եմ: Երգն իմ ամեն ինչն է…

-Հարցազրույցներում հաճախ եք նշում, որ Արայիկ Գաբաջյանը շատ թանկ եւ հարազատ է Ձեզ: Նա ավելի՞ն է, քան ուղղակի պրոդյուսերը:

-Ես Արայիկին պրոդյուսեր չեմ համարում. ինձ շատ հարազատ մարդ է, ընտանիքի անդամ: Մտքովս երբեք այլ բան չի անցել: Եթե անձնական կյանքումս փոփոխություն լինի, այդ մասին կիմանան բոլորը, որովհետեւ ես բաց մարդ եմ: