Անի Երանյանը ամուսնացե՞լ է

84

«Ֆուլ հաուսի» դերասանուհի Անի Երանյանը Ինստագրամի իր էջում հարսի զգեստով լուսանկար է հրապարակել։ «Չմոռանանք մասնագիտությանս մասին». ահա այսպես է դերասանուհին մակագրել համացանցում լայն տարածում գտած լուսանկարը։

Գրառումից կարելի է ենթադրել, որ այն արվել է նկարահանման ժամանակ։ Tert.am Life–ը կապ է հաստատել «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ` պարզելու Անին հարսի կերպարով արդյոք սիթքոմում է ներկայացել։ «Այո, լուսանկարը արվել է «Ֆուլ հաուսի» նկարահանմանը»,– ասաց պրոդյուսերը։