Աննա Դովլաթյանի օրիգինալ անակնկալը Դավիթ Աղաջանյան

352

Երգչուհի Աննա Դովլաթյանը, ով այժմ որպես դերասանուհի ներկայանում է «Կայարան» հեռուստասերիալում, Վալենտինի օրը յուրահատուկ նվեր է մատուցել սիրելիին՝ «Թաքնված սեր» սերիալի դերասան Դավիթ Աղաջանյանին: Աննան նկարել է Դավթին:)

Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է անակնկալի, Դավթի արձագանքի ու իր հոբբիի մասին: «Որոշեցի Սիրո տոնին օրիգինալ նվեր մատուցել նրան և նկարել իրեն: Մտավախություն ունեի, որ կարող է վատ ստացվել: Մտածեցի՝ եթե վատ ստացվի, չեմ նվիրի, սակայն ստացվեց: Երբ մտերիմ մարդու ես նկարում, գիտես իր յուրաքանչյուր դիմագիծը, ավելի հեշտ է: Եթե իրեն այդպես չճանաչեի, գուցե չկարողանա նկարել»,- ասաց դերասանուհին:

Անդրադառնալով սիրելիի արձագանքին՝ Աննան նշեց, որ Դավիթը գիտեր, որ սիրում է նկարել, սակայն չէր պատկերացնում, որ կնկարի իրեն: «Երբ նվերը տվեցի, փաթեթավորած էր, քանի որ ինքը միամիտ չէ, շոշափելիս հասկացավ՝ ինչ կարող է լինել: Երբ բացեց, Դավոն շատ ուրախացավ: Իրեն շատ դուր եկավ, ասաց, որ շատ նման է ստացվել: Ես էլ ուրախացա, որ իրեն դուր եկավ ու միանգամից նմանեցրեց իրեն»,- պատմեց Աննան:

Ինչ վերաբերում է նկարելու հոբբիին՝ Աննան ասաց, որ մանկուց սիրել է նկարել, սակայն երբևէ չի գնացել նկարչության: «Եթե մանկուց նկարչության գնայի, ավելի լավ կստացվեր: Փոքր տարիքում նկարել եմ մուլտհերոսների: Երբևէ չեմ մտածել, որ կկարողանամ մարդու էլ նկարել: Միշտ ինքս ինձ համար եմ նկարել: Մի անգամ փորձեցի փոքր եղբորս դիմանկարն անել: Մի քանի տարի առաջ մի անգամ էլ Դավթին էի նկարել, սակայն թույլ էր ստացվել: Երբ դիմահարդարում էի սովորում, կարճ ժամանակ նաև նկարչություն սովորեցի»,- նշեց երգչուհին: