Հայտնիները տարիներ առաջ և հիմա ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

220

Սիլվա Հակոբյան- Հիմա կասեք՝ Սիլվան կոմպլեքս չունի, նա անգամ չի վիրահատում իր քիթը, նա ինքնաբավ է ու իրեն գեղեցիկ է համարում: Կարելի էր հավատալ այս թեզին, եթե չլիներ մի հանգամանք: Այո, Սիլվան չի վիրահատում իր քիթը, սակայն նա չունի իր կողմից հրապարակված գոնե մի նկար, որտեղ իր քիթը ռետուշի ենթարկված չէ: Իսկ սա նշանակում է, որ նա կոնֆլիկտ ունի սեփական «ես» ի հետ ու հավանական է, որ գիշեր-ցերեկ միայն քթի վիրահատության մասին մտքերով է ապրում: Սակայն նա այնքան է բարդույթավորված, որ անգամ այդ քայլի համար համարձակություն չունի, չէ՞ որ հետո էլ պետք է դիմակայի քթի թեմայի քննարկումներին, համացանցային քոմենթների տարափին:

kaktus1

Հռիփսիմե Հակոբյան- Երբ Հռիփսիմեն ամուսնացավ մարտին Մկրտչյանի հետ, համացանցը շատ դաժան արձագանքեց նրանց միությանը «Մարտին, բա դու սրան էիր արժանի, մի սիրուն աղջիկ չկա՞ր» ոճի մեջ քոմենթներով: Հավանաբար այս դժվար փուլն էլ Հռիփսիմեին ստիպեց արտաքինի վրա մասսայական փոփոխություններ կատարել՝ եռակի ռինոպլաստիկա, բոտոքս, արհեստական ատամնաշար, ու քաշի կորուստ: Բայց այսքանն էլ բավարար չէ Հռիփսիմեին՝ իր անլիարժեքության կոմպլեքսներից ազատվելու համար: Հիմա էլ նա լինզաներ է դնում, մազերն է ոճափոխում և նակրներ է հրաժարակում միայն մեծածավալ ռետուշից հետո ու արդեն տպավորություն է, որ այս ամենը վերջ չունի:

kaktus2

Լիլիթ Հովհաննսիյան- Լիլիթի բարբիի մարմինն ու համարժեք դեմքը մտահոգության տեղիք են տալիս, քանի որ զննելով նրան հասկանում ես, թե որքան մասշտաբային են եղել սեփական «ես» ի հետ նրա կոնֆլիկտները: Կարելի է մարմնի, արտաքինի վրա փոխել մեկ, լավ երկու թերություն, բայց 100 տոկոսով հրաժարվել ծնողներիդ՝ քեզ պարգևած արտաքինից ու գլոբալ փոփոխվելլ այն կարգի, որ անճանաչելի դառնաս՝ իսկապես ողբերգություն է: Ու չնայած Լիլիթի մարմինն ու դեմքը ներկայումս իսկապես մոտ են կատարելությանը, նա շարունակում է ավելին տենչալ, ինչն էլ ապացուցում են նրա ֆոտոշոփած, ռետուշավորված լուսանկարներն ու անմարդկային ծավալների մաստերինգի ենթարկված տեսահոլովակները:

kaktus3

Լիլիթ Բաբասյան- Լիլիթի անլիարժեքության բարդույթի մասին չգիտի երևի միայն նա, ով իր կյանքում երբեք ֆեյսբուք չի մտել: Այս երիտասարդ կնոջ հայտարարությունները նախկինում իր չաղ լինելու մասին այնպիսի տպավորություն են թողնում, որ կարելի է կարծել՝ մարդը ոչ մի բարդույթ չունի ու տեսեք՝ անկաշկանդ խոսում է իր արտաքին թերություններից: Սակայն հենց այստեղ էլ կայանում է փաստը, որ նա տանում է խորը ներհոգեբանական դեպրեսիա, որը անլիարժեքության կոմպլեքսի դրսևորում է: Հավատացեք՝ անկոմպլեքս երիտասարդ կինը երբեք չի հայտարարի, որ ինքը տգեղ է եղել: Կայացած, ինքնավստահ ու ինքնագնահատական ունեցող յուրաքանչյուր կին վստահ է, որ ինքը գեղեցիկ է ցանկացած քաշի մեջ, անգամ եթե ողջ աշխարհն է պնդում հակառակը: Հիմա էլ, չնայած Լիլիթը նիհար ու բարեկազմ է, դեռ շարունակում է տառապել իր անցյալի բարդույթներով և դա ապացուցում են ֆոտոշոփի միջոցով սեփական մարմինն է՛լ ավելի բարակ դարձնելու և երկրպագուների աչքերին թոզ փչելու փաստերը:

kaktus4