«Վախերս անիմաստ էին». Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի որդու առաջին լուսանկարները

597

իգրան Մնացականյանը եւ Մարիամ Հովհաննիսյանն արդեն մեկ ամիս է՝ վայելում են իրենց որդու ներկայությունը: Դերասանի կինը BRAVO.am-ի հետ նոր զրույցում պատմել է՝ ինչպիսի հայր է Տիգրանը, ինչ նախասիրություններ ունի փոքրիկը, նաեւ տրամադրել է նրա լուսանկարները:

«Տղայիս ծնունդն ամբողջովին փոխեց կյանքս։ Մի գաղտնիք բացեմ՝ ժամանակին շատ երկար էի քնում, իսկ հիմա գրեթե ամբողջ օրն արթուն եմ լինում»,-ասել է Մարիամն ու ավելացրել.«Տիգրանը շատ հոգատար հայր եւ ամուսին է։ Սկզբում շատ էի վախենում, որ չեմ հաղթահարի. Տիգրանը նկարահանումների կլինի եւ չի հասցնի ինձ օգնել երեխայի խնամքի հարցում, բայց վախերս անիմաստ էին։ Այնքան է օգնում, որ միայն առավոտյան արթնանալով՝ տեսնում եմ՝ փոքրիկն անուշ քնած է։ Հայրիկի գրկում շատ լավ է զգում իրեն»։