ՄԱՀԱՑԱԾ ԾՆՆԴԿԱՆԻ ԲՈՒԺՈՂ ԲԺԻՇԿԸ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՅՐՆ ԷՐ

261

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2019 թվականի սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակ, իր քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է:

Fromnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ մահացած ծննդկանի բուժող բժիշկը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը, երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է: