Ո՞վ էԱշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանի հայ կինը

176

«Ժայռ» մականունով հայտնի Դուեյն Ջոնսոնը, որը երկրորդ տարին շարունակ, «Forbes» ամսագրի վարկածով գլխավորում է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը, ծննդյան օրվա առիթով հուզիչ շնորհավորել է կնոջը՝ Լորեն Հաշիյանին։ Դերասանը մեջբերել է  «AC/DC» ռոք խմբի հիթը՝ «You Shook Me All Night Long»։

«Նա արագ մեքենա էր, նա մաքուր էր պահում շարժիչը, գրողը տանի, նա լավագույն կինն էր, որի ես երբեւեէ տեսել եմ»։

Դերասանը կնոջը շնորհակալություն է հայտնել, որ նա իրենց «մեծ շարժիչին» օգնում է աշխատել (նկատի ունի ընտանիքը) ներդաշնակությամբ ու մեծ սիրով։

Սիրավեպը բռնկվել է դեռ 2007թ.-ին, իսկ 2013թ.-ին զույգն առաջին անգամ միասին հայտնվեց «Бросок кобры-2: Возмездие» ֆիլմի սահմանափակ ցուցադրությանը, որում Ջոնսոնի հետ խաղացել են Բրյուս Ուիլիսը եւ Չենինգ Տատումը։ Երկու տարի անց ծնվեց Լորենի եւ Դուեյնի առաջին դուստրը՝ Ժասմինը, իսկ 2018թ.-ի գարնանը՝ Թիանան։ Եվ միայն նախորդ տարի՝ 12 տարվա համատեղ կյանքից հետո, զույգն ամուսնացել է