Անշարժ գույքի շուկայում աննախադեպ գնանկում է սպասվում, տները կվաճառվեն ջրի գնով. ինչ է ասում անշարժ գույքի գործակալության տնօրենը

468

բարձրացավ, կարծում եմ՝ ուզած-չուզած կամ պետք է վաճառեն, կամ էլ աշխատացնեն: Արտադրական տարածքները, որոնք այսօր չեն օգտագործվում, տերերը նույնպես կսկսեն մտածել, թե ինչ անեն: Մանավանդ մեծ հողատարածք ունեցող արտադրական տարածքների գույքահարկը շոշափելի թիվ է կազմելու: Եթե չաշխատացրեցին, եկամուտ չունեցան՝ բարձր գնով գույքահարկ չեն կարող վճարել:

Քանի որ տուրիստ չկա, գներն ընկան: Իսկ մարդիկ բնակարաններ էին գնել և վարձով հանձնել: Հիմա վարձավճարների շոշափելի իջեցում արձանագրվել է: Միջինացված հաշվարկով վարձով տրվող բնակարանների վարձավճարների 20 տոկոսով գնանկում է արձանագրվել»,- շեշտեց «Բիլդ Ափ» անշարժ գույքի գործակալության տնօրենը:

Ապա ավելացրեց. «Եթե այս վարակը չլիներ, գույքահարկի բարձրացումը բերելու էր վարձավճարների, առք ու վաճառքի գների բարձրացմանը: Քովիդն ու գույքահարկը անհասկանալի, անկանխատեսելի իրավիճակ են ստեղծել անշարժ գույքի շուկայում: Գույքահարկի պատճառով էլ կսկսեն տներ վաճառել, բարձր գույքահարկ շատերը չեն կարողանալու վճարել: Նորակառույցները սպասարկման վարձ են տալիս: Ահագին գումարներ կան, մի կողմից էլ գույքահարկը, բնականաբար, կսկսվի տների կամ անշարժ գույքի մյուս միավորների վաճառքը՝ բերելով գների անկման»: