«Իմ սիրտը միշտ ազատ է սիրո համար». Անի Խաչիկյանը բաժանվել է

159

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» նախագծի հյուրը եղել է դերասանուհի Անի Խաչիկյանը։

Նախագծի ընթացքում նա խոսել է որդու՝ Տեսլայի, նրա անվանակոչության մասին, անդրադարձել է հավատքին, ինչպես նաև իր մասնագիտության մասին։

Ուղիղ եթերի ժամանակ հետևորդները հարցրել են, թե ինչու է նա բաժանվել։

«Մարդիկ հարցնում են՝ ինչու բաժանվեցիր, բայց ես չեմ պատրաստվում քեզ հարցնել, մեզ ի՞նչ»,- ասել է Նազենին, ինչին ի պատասխան Անին ասել է՝ այո։

Նազենիի հարցին՝ սիրտն ազա՞տ է, Անին պատասխանել է, որ իր սիրտը միշտ ազատ է սիրո համար։