Ձեր տան վարագույրները պարզապես կփայլեն եթե լվանաք այն հենց ա՛յս եղանակով

286

Շատ ու շատ տնային տնտեսուհիներ կփաստեն, որ տան վարագույրն այն գլծավոր գեղեցկություն հաղորդող միջոցն է, որը կարելի է ամեն եղանակին փոփոխությունների ենթարկել՝ տանը լիովին այլ շունչ հաղորդելով:

Դե իսկ այդ ամենն իհարկե պետք է նաև մաքուր լինի, որպեսզի աչքի համար ևս ցանկալի թվա:Այժմ Ձեզ կներկայացնենք մի հետաքրքիր լուծման եղանակ, որը կիրառելուց հետո ինքներդ էլ կնկատեք փոփոխելի արդյունքը:

Թրջեք տյուլը 35-40 ջերմաստիճանի ջրում, ավելացրեք մոտ կես կիլոգրամ աղ։Այն կփափկացնի կտորը և կհանի դեղնությունն ու կեղտը։ Այսպես թողեք 1-1,5 ժամ։Թասի մեջ կրկին գոլ ջուր լցրեք և սպիտակեցնող փոշի ավելացրեք։

Լվացեք տյուլը, ողողեք, բայց մի քամեք։ Կրկին գոլ մաքուր ջուր լցրեք, քացախ ավելացրեք, 1 ճ.գ. մեկ լիտր ջրին. սա նրա համար է, որ տյուլը պսպղա։Կրկին միևնույն ջերմաստիճանի նոր ջուր լցրու, ջրի մեջ լողակ ավելացրու, այնպես, որ ջուրը թեթև երկնագույն երանգ ստանա։ Սրա արդյունքում տյուլը ճերմակափայլ կդառնա։

Այս ամենին հավելենք նաև, որ մեկնաբանություններ դաշտում Դուք ինքներդ ևս կարող եք թողնել հենց Ձեր իսկ անձնական կարծիքն ու տեսակետը: