«Ռուբեն Խաչատրյանը 3 օր է՝ երեխայիս պահում է իր մոտ ու չի թողնում նրա հետ կապ հաստատել». դիջեյ Վակցինան ահազանգում է

315

Դիջեյ Վակցինան՝ Արուսիկ Մկրտչյանը, Ֆեյսբուքի իր էջում ահազանգել է, որ իր երեխայի հայրը թույլ չի տալիս տեսակցել նրան և դիմել է լրագրողների օգնությանը՝ խնդրելով անդրադառնալ խնդրին, որպեսզի  հնարավորինս շուտ կարողանա երեխային վերադարձնել ու պատշաճ խնամք կազմակերպել նրա համար:

«Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանը, արդեն 3 օր է երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում երեխայիս հետ կապ հաստատել: Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին և փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է: Ես չգիտեմ երեխան ուր է և ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը»,- գրել է Արուսիկը:

Նշենք, որ խոսքը Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մասին է: Նա և Արուսիկը բաժանվել են 2018 թվականին: