Ինչ է պատահել Տաթևիկ Ադումյանին, հետևորդներն անհանգստացած են

362

Տաթևիկ, մի փոքր պատմեք Ձեր մանկությունից, որտե՞ղ է այն անցել, ինչպիսի՞ երեխա եք եղել։

Տաթև Ադումյան- Մանկությունս անցել է Լիբանանում, կարելի է ասել՝ ծովի ափին։ Գուցե նաեւ այդ պատճառով է, որ երբ ինձ ասում են «հանգիստ», ես միանգամից պատկերացնում եմ ծով, ջուր, արեւ,

ավազ։ Ես շատ չարաճճի երեխա եմ եղել, եւ ասում են նաեւ՝ շատ բարի։ Իսկ ինչպես ասում էր Էքզյուպերին, «մենք բոլորս գալիս ենք մանկությունից»։ Տարիքի հետ ավելի եմ համոզվում, որ մարդու կայացման հարցում մեծ նշանակություն ունի մանկությունը։

VOG.am- Ի՞նչն է Ձեզ տարել Թատերական ինստիտուտ։ Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ, կկրկնեի՞ք այդ ընտրությունը։

Տաթև Ադումյան- Գենը շատ մեծ ուժ ունի, գուցե շատերը չգիտեն, բայց տատիկս դերասանուհի Ռուզաննա Գեւորգյանն է, ում ընթերցողը կճանաչի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի 2-րդ մասից («

Լեոնիդ 2»), որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհու՝ Տաթեւի դերը։ Բայց ես անգամ մանուկ հասակում, երբ դեռ չգիտեի տատիկիս մասնագիտությունը, որոշել էի դառնալ դերասանուհի եւ դարձա։

Իսկ ժամանակը հետ տալու հնարավորության դեպքում՝ իհարկե կկրկնեի ընտրությունս։