Գոհար Ավետիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով որդուն ․նա նմա՞ն է Գոհարին

227

Երկու ամիս առաջ մայրության բերկրանքն առաջին անգամ վայելած և հիմա էլ իր կարգավիճակից հաճույք ստացող Գ. Ավետիսյանը որդու հոբելյանի առիթով ինստագրամյան հրապարակում է արել՝ շնորհավորելով որդուն, ինչպես ինքն է նրան անվանում, Գասպարչիկին, երկու ամսականի առիթով:

Դիմահարդարն իր էջում գրել է. «Այսօր լրացավ իմ Գասպարչիկի 2 ամսականը: Ի՞նչ կարելի է նրան բարեմաղթել, բացի ամուր առողջությունից»:

Շնորհավորական ու բարեմաղթանքային խոսքերին կից դիմահարդարը տեղադրել է նաև որդու հետ իր նոր լուսանկարները: Լուսանկարները, ինչպես Գոհարի նախկինում հանրայնացրած լուսանկարների մեծ մասը, արված են ննջասենյակում:

Գոհարն առանց դիմահարդարման է: Նա ծիծաղելի դեմքի արտահայտություն է ընդունել, իսկ որդին շրջվել և ուշադիր, կիտված ունքերով նայում է տեսախցիկին:

Գոհարի էջի հետևորդները հասցրել են սիրել փոքրիկ Գասպարին: Նրանք բազմաթիվ ջերմ խոսքեր են շռայլում փոքրիկ տղայի բոլոր լուսանկարների ներքո: Շատերը գրում են, որ պարզապես ուտելու բալիկ է Գասպարը: