Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել

698

Տևական ժամանակ է՝ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը Ֆեյսբուքի սթորի բաժնում այնպիսի հրապարակումներ է անում, որոնցով  հետևորդներին հուշում է, որ իր սիրտն ազատ չէ: Դերասանուհին այսօր լուսանկար է հրապարակել ընտրյալի հետ, սակայն փակել է նրա դեմքը: Լուսանկարին կից դերասանուհին գրել է` «Սեր կա», «Սեր»: Նաիրան լուսանկարին կցել է նաև Արամ MP3-ի «Կուզես» երգը:

Tert.am Life–ը կապ հաստատեց Նաիրայի հետ, սակայն նա ասաց, որ անձնական կյանքի մասին խոսել չի ուզում՝ չնայած հրապարակմանը:

«Կատեգորիկ դեմ եմ անձնականիս մասին որևէ մեկնաբանություն տալ»,- ասաց նա:

Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան նշեց, որ այս ընթացքում ավելորդ քաշի խնդիր չունի, սակայն շարունակում է հետևել սննդակարգին: Նա կշռում է 75 կգ՝ 1.68 սմ հասակով:

«Ամենաշատը կշռել եմ բալիկիս ծննդից հետո՝ 98 կգ, իսկ ամենաքիչը՝ 61 կգ: Հիմա քաշս ճիշտ տեղին է՝ 75կգ: Վիրուսների կանխարգելման համար փորձում ենք ճիշտ սնունդ օգտագործել: Ճիշտ սնվելը շատ կարևոր է, որպեսզի թերի սննդակարգի հետևանքով իմունիտետի խնդիր չառաջանա: Ներկայում նիհարելու համար սննդակարգերով մեզ տանջելու ժամանակը չէ: Հատկապես, որ իմ դեպքում, քաշ հավաքելն ու կորցնելը շատ հեշտ է: Ամենադժվարը կամքի ուժ ձեռք բերելն ու սկսելն է: Իմ մեջ վերլուծում եմ ու հասկանում, որ հարցը ոչ թե արտաքին տեսքն է, այլ առողջությունը»,-ասաց դերասանուհին:

Նաիրան նշեց, որ շատ արագ քաշ է կորցնում, նույն արագությամբ էլ կարողանում է քաշ հավաքել, սակայն մոտիվացիայի հարցում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:

«Յուրաքանչյուր տեսանկյունից սարսափելի բարդ մոտիվացվող մարդ եմ: Բացի ինձնից ոչ ոք չի կարող մոտիվացնել ինձ: Երբ մարդն իր աուրան փակում է, ոչ մի կերպ հնարավոր չէ մոտիվանալ: Պետք է ինքնուրույն հասկանալ՝ դա քեզ անհրաժե՞շտ է, թե ոչ, միայն այդ դեպքում կարող ես ոգեշնչվել ու գործի անցնել,-ասաց Նաիրան՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում սովորել է իրեն սիրել և ընդունել ամեն կառուցվածքի դեպքում,

— Ուղղակի պետք է գիտակցել, որ քանի դեռ մենք մեզ չենք սիրում, որևէ մեկը չի սիրելու: Ես իմ անձի հանդեպ սեր միշտ ունեցել եմ, շրջապատող մարդիկ էլ նպաստել են արտաքինս սիրելուն: Այս դեպքում ևս սահմանը պետք է իմանալ և դա առիթ չդարձնել, օրինակ, առողջությունը բարձիթողի անելու համար: Ցանկացած պարագայում պետք է առաջին պլան բերել առողջությունը»: