Կկիրառվեն ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ

254

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Մարտունու շրջանի Նոր շենի համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ:

Սակայն մինչ վաղը, ժամը 14-ը, համայնքի վարչական տարածք մուտք գործելու սահմանափակումից բացառություն է արվելու տեղի բնակիչների համար:

Այս մասին իրազեկում է Արցախ/Տեղեկատվական շտաբը:

ԱՀ ոստիկանությունը տեղադրել է անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: