Այսքան լռությունից հետո առաջին անգամ Ռիտա Սարգսյանը խոսեց և ասաց, որ….համացանցում մեծ իրարանցում է այս հայտարարությունից հետո

686

Տարիներ շարունակ, սեպտեմբերի երկուսի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա կարեւոր միջոցառումների ցանկում նշանավոր էին ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մշակութային նախաձեռնությունները, որոնք մեկտեղում էին Արցախում՝ Հայաստանն ու սփյուռքը: Այդ օրը Արցախից ստացած հոգեւոր էներգիան, հետո տեւական ժամանակ ուղեկցում էր բոլորին՝ հողի ու երկնքի, բնության եւ Աստծո հետ ներդաշնակ ապրելու համար:

Ազգային հպարտությամբ լեցուն օրվա աղբյուրն ու ակունքը Արցախյան ազատամարտն է, որից ջուր են խմում մեր սերունդները:

Պատերազմական տարիներից պահպանած իր հուշերը եւ զգացողությունները «Փաստինֆոյի» խնդրանքով վերհիշել-վերապրելով, տիկին Սարգսյանը կարեւորում է այն մասնակցությունը եւ լուրջ ներդրումը, որ Արցախյան պատերազմի տարիներին ունեցել են նաեւ Արցախի բոլոր կանայք՝ ամբողջապես ապահովելով թիկունքը՝ օգնելով ու աջակցելով, որ տղամարդիկ կենտրոնանան հիմնական գործի վրա:

«Վտանգն ամեն պահ գլխներիս կախված էր, բայց մեր ընտանիքը պատերազմի ամբողջ ընթացքում մնաց Արցախում: Ոչ միայն մենք, նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները…Վտանգավոր էր, բայց հասկանում էինք, որ օրինակ ենք: Հիշում եմ՝ մարդկանց կասկածները ցրելու համար, երբեմն, նույնիսկ երեխաների հետ քայլում էինք փողոցում, որ մարդիկ սեփական աչքերով տեսնեն, համոզվեն, որ իրենց կողքին ենք եւ ոչ մի վայրկյան չմտածեն պարտվելու մասին: Բնականաբար, սարսափելի էր, քանի որ թշնամու կրակահերթը կարող էր հանկարծակի սկսվել… բայց մարդիկ պիտի տեսնեին, որ մենք էլ, մեր երեխաներն էլ իրենց հետ նույն կրակի տակ ենք»:

աղբյուր