Նորշոկային մանրամասներ․Պարզել են թե ինչ է արել 34-ամյա կինը իրեն կախելուց առաջ

782

Երեկ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ կախված հայտնաբերված կինը հինգ անչափահաս երեխաների մայր էր: «5 երեխա ուներ, 5-ն էլ տարբեր մարդկանցից, նորմալ էր ապրում, երեւի կատարվածն ավելի շատ կապված է իր հոգեկան առողջության

խնդիրների հետ, մեծ աղջիկը 15 տարեկան էր »,- Aravot.am-ին ասաց Դաստակերտի քաղաքապետ Նաիրի Փիլոսյանը: Նրա խոսքով, ինքնասպանություն գործած կինն ապրում էր նույն շենքում, որտեղ իր ծնողներն են ապրել, բայց վերջին տարիներին նրանք մահացել էին:

«Հարազատները պատմում են, որ դեպքից առաջ այդ կինը, փոքր երեխային գրկած, օրորվելով գնալիս է եղել, մեծ աղջիկը երեխային ձեռքից վերցրել է, նա էլ ասել է՝ գնում եմ ինձ կախեմ»,-պատմեց պարոն Փիլոսյանը: Ինքնասպանություն գործած կինը երկրորդ կարգի

հաշմանդամ էր, գործազուրկ, բայց, ըստ քաղաքապետի, շատ օգնողներ ուներ. «Ընտանիքի կարիքները հոգում էր պետությունը, եւ միաժամանակ տարբեր տեղերից անընդհատ օգնություն էր ստանում, համայնքն էր օգնում, ով կարողանում էր, օգնում էր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/08/28/1131779/

© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից