Արմավիրի մարզում սուր էկզոգեն թունավորումով հիվանդանոցներ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ․ կան զոհեր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ. ինչ է կատարվել

184

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ շտապ օգնության մեքենայով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արմավիր քաղաքի բանկիչներ՝ 54-ամյա Ալեքսան Ասատրյանը, 53-ամյա Գագիկ Սարգսյանը, 61-ամյա Գագիկ Նիկոլյանը և 58-ամյա Մովսես Հարությունյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանցում Ա․ Ասատրյանն ու Գ․ Սարգսյանը մահացել են։ Իսկ Գ․ Նիկոլյանն ու Մ. Հարությունյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։