Հորը հողին հանձնելուց 1 րոպե առաջ բացել են դագաղը ու տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան

327

Ըստ օդում խախված լուրերի՝ կորոնավիրուսից մա հացած յուրաքանչյուր մարդու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է մտնում տասնութ հազար դոլլար: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ խոսելով կորոնավիրուսով պայմանավորված դրության և դրանց հետևանքների վերաբերյալ:

«Չգիտեմ, թե ինչքանով է այս տեղեկությունը ճիշտ, որովհետև այս մասին պաշտոնապես հայտարարություն դեռևս չի եղել: Պահանջում եմ, որ այս տեղեկությունը պաշտոնապես հերքեն կամ հաստատեն», ասել է նա: Անդրադառնալով վիրուսից մա հացածներին՝ հարազատին փակ վիճակում հանձնելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց, որ ինքը ևս միանում է այն

մտահոգություններին, թե այդ առումով կասկածելի բաներ կան: Սոնա Աղեկյանին իր ընկերներից մեկը պատմել է, որ վերջինիս հորը հողին հանձնելուց, փոսն իջեցնելուց 1 րոպե առաջ բացել են դա գաղը և տեսել, որ 96-ամյա կնոջ դ ի է այնտեղ. «Սար սափելի է»,- ասաց Սոնա Աղեկյանը:

«Ես կոչ եմ անում, որ եթե կորոնավիրուսով մա հացած հարազատ ունեք, պահանջեք, որ հուղարկավորելուց նրան հնարավորություն ունենաք տեսնել: Որ հետագայում մղձավանջների մեջ չընկնեք»,- ընդգծեց Աղեկյանը: Անդրադառնալով դիմակ չկրելու հետևանքով իրեն տուգանելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց.

«Առողջապահության նախարարի դերակատարը պետք է տուգանվի, տուգանողը ես եմ լինելու, որ ամեն քայլափոխի ոստիկանն ինձ չկանգնեցնի ու ասի, որ ես դիմակ պետք է կրեմ, այն դեպքում, երբ Փաշինյանն ասել է, թե կորոնավիրուսը պետք է հաղթահարենք տնական օղիով եւ պինցետով, ինչո՞ւ պետք է կրեմ դիմակ»:

աղբյուր՝https://armzone.online/2020/07/10/%d5%b0%d5%