«Շքեղ»․ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի նոր լուսանկարը

364

Երգիչ Մարտին Մկրտչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ։

Իր Instagram-ում հրապարակված ընտանեկան կադրերում երգիչը մեղմ գրկել է կնոջը։ Հռիփսիմեն կրում է վարդագույն երանգի ոճային կոստյում, բարձրակրունկներ։ Նրա մազերն արձակված են, վառ ու երեկոյան շպարով է։ Հրապարակմանը կից երգիչը գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել նրանց․ «Շքեղ», «Գեղեցիկ զույգ», «Շատ սիրուն եք»։

Օրերս տեղադրված լուսանկարում երգչուհին երկար, հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը հագուստը համադրել էր սպիտակ բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։