Խոշոր վթար Արմավիրում․ «ՎԱԶ 2106»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվել․ 26-ամյա վարորդը վիրավոր է

164

Արմավիրի մարզում, այսօր, օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գեւորգ Գ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Գեւորգ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։