ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է իր ընտանիքի լուսանկարը

371

Այսօրվա առիթը շատերին դրդել է սոցցանցերը ողողել գեղեցիկ ու պայծառ ընտանեկան լուսանկարներով:

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը շատերի նման անմասն չի մնացել այս գեղեցիկ նախաձեռնությունից և հրապարակել է իր ընտանիքի լուսանկարը՝ շնորհավորելով բոլորին օրվա առիթով, կրկին կարևորելով ընտանեկան կառույցի ամրությունը և դրա կարևորությունը պետականության ամրության հետ համեմատելով:

Նախարարի հրապարակումն ուշարժան արձագանքների է արժանացել: Լուսանկարում նախարարի ծնոնղներն են՝ հայրը, մայրը, և երկու եղբայրը՝ կանանց և երեխաների հետ: Փաստորեն, ընտանիքում երկու հրաշալի փոքրիկ է մեծանում: Լուսանկարն ինքնանկար է, որն արված է նախարարի կողմից:

Լուսանկարից երևում է, որ նախարարն ամուսնացած չէ և չունի երեխաներ: Օգտատերերի արձագանքների մեջ կային նաև նախարարին ամուսնանալու կոչ անող արձագանքներ: Օգտատերերից մեկը նրան հորդորել էր ամուսնանալ և ավանդ ունենալ ժողովրդին դաստիարակված սերունդ տալու գործում:

Ներկայացնում ենք նրա մեկնաբանությունը. «Պ. Հարությունյան ամուսնացեք, բազմացեք, շատ երեխաներ ունեցեք։ Մեր ազգին շատ է պետք կիրթ, դաստիարակված սերունդ։ Ձեր ավանդը դրեք այդ գործում»