ՀՀ վաստակավոր արտիստ, շատերի սիրելի Հարություն Մովսիսյանը նշում է ծննդյան տարեդարձը. մանրամասներ

352

Վաստակավոր արտիստ, շատերի սիրելի Հարություն Մովսիսյանը նշում է ծննդյան վաթսունիննամյակը: Դերասանը դպրոցական կրթությունը ստացել է Երևանում, ապա սովորել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ ուսանելով Վ. Աճեմյանի մոտ:

1973 թվականին նա, որպես ավարտական աշխատանք, խաղացել է Ռևիզորը ներկայացման մեջ, որից հետո էլ թատրոնում որպես դերասան աշխատելու հրավեր է ստացել: Սկսվել է նրա դերասանական ուղին, որն էլ շուտով Հ. Մաովսիսյանին սեր ու ճանաչում է բերել:

Դերասանն իր բազմամյա մասնագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ տիպային կերպարներ է կերտել՝ բարձր սանդղակի վրա հասցնելով հայ դերասանական արվեստը: Նա մի շարք պարգևների ու մրցանակների է արժանացել իր մշակութային գործունեության համար:

Անվանի դերասանն այժմ էլ ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը՝ հանդես գալով հեռուստանախագծերում, ֆիլմերում, սերիալներում: Նրա տիկինը Կոնսերվատորիայի դասական երաժշտության բաժնի ամբիոնի վարիչն է՝ Գայանե Գրիգորյանը:

Վերջին տարիներին դերասանի մտահոգության առարկան իր տիկինն է, ով ունի առողջական խնդիրներ: Կնոջ խնամքով զբաղվում է դուստրը՝ Լուսինեն: