ԱՆԵԿԴՈՏ. Սերժ Սարգսյանը մшհանում է և հանդերձյալ աշխարհում, դրախտի ու դժոխքի դռների մոտ նրան դիմավորում է Պողոս առաքյալը․․․

186

Սերժը կյանքից հեռանում է, հոգին սավառնում է երկինք և հայտնվում է Դրախտի ու Դժnխքի դարպասների մոտ, դեմը Պետրոս առաքյալն է կանգնած, Սերժին նայելիս ասում է․

— Պարոն Սարգսյան ձեր տրամաչափի քաղաքական այրերը մեզ մոտ հազվադեպ են հայտնվում, դրա համար մենք ձեզ թույլատրում ենք, որ դուք մի օր անցկացնեք Դժnխքում մի oր էլ Դրախտում, և ինքներդ որոշեք թե որտեղ եք ցանկանում հայտնվեք։

Հետո առաքյալը Սերժին ճանապարհում է վերելակի մոտ, որը Սերժին իջեցնում է Դժոխքը, լիֆտի դռները բացվում են, և Սերժը տեսնում է՝ վառ կանաչ գույնի գոլֆի դաշտ, մի քիչ հեռվում ծովի ափին շքեղ յախտ ակումբ, որտեղից դեպի իրեն Սաշիկի գլխավորությամբ վազելով գալիս են իր բոլոր ավազակները։ Գnլֆ են խաղում, հետո գնում են ակումբ ընթրիքի՝ սև իկրայով, oմարներով, ավանդական քյաբաբով, մակալանով և էլի շատ ու

շատ էկզոտիկ ուտեստներով և ըմպելիքներով: Իրենց հետ ընթրում է նաև Սատանան, որը իրականում շատ հաճելի, ագուրադնիյ և սիմպատիշնիյ տղա է։ Սերժը ընենց լավ է անցկանցում ժամանակը, որ չի նկատում, որ 24 ժամը անցավ, և ինքը պետք է հեռանա, բայց դե վեր է կենում, բոլորը տխրnւմ են, լիֆտի դռները փակվում են, Սերժը բարձրանում է վերև, և հայտնվում է Դրախտի դռների մոտ, nրտեղ իրեն դիմավորում է Պետրոս առաքյալը և ուղեկցում ներս։

Մյուս 24 ժամը Սերժը անցկացնում է, ամպից ամպ թռչելով, տավիղ նվագելով և գրականություն ընթերցելով, օրը շատ ձանձրալի և երկար է տևում, բայց ի վերջո ավարտվում է և Սերժը կրկին հայտնվում է դարպասների մոտ, Պետրոս առաքյալը իրեն հարցնում է:

— Պարոն Սարգսյան, դուք անցկացրեցիք մի օր Դժոխքում և մի օր Դրախտում, հիմա ժողովրդավարության համաձայն կարող եք իրացնել ձեր ընտրական իրավունքը և ընտրություն կատարել։ Սերժը, գլուխը քորում ա ու ասում ա:

— Դե ինչ կարամ ասեմ, Դրախտnւմ իհարկե լավ է, սակայն Դժոխքը ինձ ավելի դուր եկավ։ Առաքյալը նորից Սերժին ճանապարհում է դեպի լիֆտ, լիֆտի իջնում է ներքև, դռները բացվում են, և Սերժը տեսնում է… չոլ, որը լցված է աղբnվ, իսկ իր բոլոր ընկերները հավաքում էն և սև տոպրակների մեջ էն փաթեթավորում այդ աղբը։ Սատանան մոտենում է Սերժին, գրկում է, Սերժը ասnւմ է,

— Կներեք, չեմ հասկանում, երեկ ստեղ գnլֆի դաշտ կար, ծով կար, յախտ ակումբ կար, որտեղ մենք տղերքի հետ իկրայով բանով կայֆավատ ենք եղել, իսկ հիմա ստեղ այս զիբիլանոցն է, իսկ իմ ընկերները նման են ամենա վերջին անհաջողակներին: Սատանան, ժպտnւմ է և պատասխանում է․
— Հարազատս, երեկ մեր մոտ նախընտրական քարnզարշավ էր, իսկ այսօր դու մեզ արդեն քվեարկել ես…