Մեռնեմ ջանիդ, դու չմտածես՝ ինչքան էլ խաբեն, մենք քեզ ազգովի հավատում և սպասում ենք․ Ազգովի աղոթում ենք

301

Վահան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեռնեմ ջանիդ, դու չմտածես, որ մեր ազգը քո կարդացածը լուրջ կնդունի։ Միանշանակ անասունների հերթական ստոր քայլն է,,, պարզից էլ պարզ է։ Դու հերոս ես։ Ինչքան էլ խաբեն, մենք քեզ ազգովի հավատում և սպասում ենք։ Կխնդրեի կառավարությանը, այս հարցին շուտ լուծում տա։ Աստված քեզ պահապան լինի։ Ազգովի աղոթում ենք

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով:

Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ։