«Թռչնի կաթ» սուֆլե տորթ պատրաստելու ամենադյուրին և արագ միջոցը:
«Թռչնի կաթ». Բաղադրությունը
Խմորը
- 3 ձու
- 125 գր ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 125 գր շաքար
- 8 մեծ ճաշի գդալ կակաո
Սուֆլե
- 5 սպիտակուց
- 300 գր շաքարի փոշի
- 10 գր ժելատին
- 100 գր ջուր
Գլազուր
- 150 գր մուգ շոկոլադ
- 100 կարագ
«Թռչնի կաթ». Պատրաստման եղանակը
- Ձվերը հարել շաքարով, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և կակաո: Խառնել մինչեւ միասեռ զանգված ստացվի: Թխել 180-200 աստիճանի տակ 20 րոպե: Սառեցնել:
- 10 րոպե թրջել ժելատինը ջրի մեջ: Այնուհետև տաքացնել մինչև ամբողջությամբ լուծվի: Դրեք մի կողմ, որ սառչի:
- Հարել սպիտակուցները մինչև պինդ փրփուր դառնա: Շարունակելով հարել, լցնել շաքարի փոշի: Հարել մինչեւ թանձր կրեմ ստացվի: Այնուհետև, կրկին առանց հարելը դադարելու` լցնել ժելատինը:
- Կտրել տորթը երկու մասի, կամ մի փոքր կտրել վերին շերտից և թողնել մեկ կտորով: Բացվող ձևամանի մեջ դնել տորթը, ցանկության դեպքում, ներծծել այն սերուցքային լիկյորով: Լցնել սուֆլեն վրայից:
- Եթե տորթը երկու կտորով է, ապա երկրորդ շերտով ծածկել սուֆլեն: Դնել տորթը սառնարանում մինչև սուֆլեն պնդանա:
- Հալեցնել կարագը և կոտրտած շոկոլադը` կաթսայում: Մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնելով, հասցնել համասեռության և թող սառչի:
- Սառեցված տորթը հանել բացվող ձևամանից և ծածկել գլազուրով:
- Այժմ, մնում է միայն սպասել, մինչև գլազուրը վերջնականապես սառչի:
Բարի ախորժակ: