Պարզվել է Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը

256

Հայտնի է Շիրակում նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարից զոհվածների և վիրավորների ինքնությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Ախուրյան գյուղի բնակիչ 25-ամյա Լևոն Հովսեփյանը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ Քեթի գյուղի բնակիչ 22-ամյա Թերեզա Դարբինյանը տեղում մահացել են։ Մյուս ուղևորներ՝ Քեթի գյուղի բնակիչ 46-ամյա Նվարդ Դարբինյանը, Ախուրյան գյուղի բնակիչ 28-ամյա Վարդիթեր Հովսեփյանը, Գյումրիի բնակիչներ 48-ամյա Հեղինե Հարությունյանը և 27-ամյա Արման Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 142 կմ հատվածում, Քեթիի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում: