«Այդքան հայրենասեր եք, եկեք, ապրեք.. Ձեր ձայնը տաք տեղից է գալիս.. Հայաստանը քայլ առ քայլ գլորվում է դեպի անդունդը» Մգեր Արմենիան՝ սփյուռքի մեր հայրենակիցներին

256

Մգեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սփյուռքում ապրող մեր (իհարկէ ոչ բոլոր) հայրենակիցները ունեն լրիվ ուրիշ պատկեր, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում և հաճախ հետևություններ են անում սոցիալական ցանցերի հրապարակումներից։ Հայաստան վերադարձեք և տեսեք, թե ինչ է կատարվում և ինչ վատ վիճակի մեջ է ապրում ժողովուրդը… Շատ հեշտ է համակարգչի առջև նստած՝ քննադատել ճշմարտությունը տեսնող ա,ռավել ևս՝ ճշմարտությունը բարձրաձայնող ՀՀ քաղաքացուն:

Եթե այդքան հայրենասեր եք, եկեք, ապրեք և համոզվեք: Ձեր ձայնը տաք տեղից է գալիս…

Ձախողված, վթարված երկիր: Այսպիսին է այսօր նոր Հայաստանը: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում, ոչ արդյունաբերությունում, ոչ գյուղատնտեսությունում, ոչ էլ տնտեսությունում:Եվ ինչքան էլ երկրի վարչապետը փորձի համոզել, որ կատարել է իր տված խոստումները՝ դրանից իրականությունը չի փոխվում՝ բոլորի աչքի առջև Հայաստանը քայլ առ քայլ գլորվում է դեպի անդունդը։ Գնալով երկրի վիճակը վատանում է։

Թեև էլ ո՞ւր վատանա, եթե առանց այդ էլ, թեկուզ հենց պաշտոնական տվյալներով, աշխարհում շատերին տվել-անցել ենք: Ասում են՝ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի ողբերգական ցուցանիշով տարածաշրջանում առաջինն ենք։ Այսքանից հետո վարչապետը պիտի առողջապահության, մեր դեպքում՝ առողջաքանդության վայ-նախարարին վաղուց հեռացներ աշխատանքից։