Տորթ Սնիկերս 6 րոպեում. Համեղ, պարզ ու հեշտ պատրաստվող աղանդերԱյսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչպես 10 րոպեում պատրաստել տորթ Սնիկերս, այն էլ առանց վառարանի:
Համեղ և պարզ բաղադրատոմսը կօգնի շատ տնային տնտեսուհիների: Անպայման փորձեք և բոլորովին չեք զղջա:
Տորթ Սնիկերս 6 րոպեում. Բաղադրությունը
- 220 գր ալյուր
- 30 գր կակաո
- 10 գ փխրեցուցիչ
- 130 գ շաքար
- 100 մլ բուսական յուղ
- 300 մլ տաք ջուր
Գանաշ
- 150 գր շոկոլադ
- 3-4 ճաշի գդալ բուսական յուղ
- Գետնանուշ
Տորթ Սնիկերս 6 րոպեում. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Ալյուրը խառնել կակաոյի և փխրեցուցիչի հետ, մաղել:
- Դրանից հետո ավելացնել շաքարավազ, բուսական յուղ, տաք ջուր և լավ խառնել:
- Ձևամանի չափը 16-ից 26 սմ է, ծածկել այն յուղաթղթով և լցնել խմորը: Կարող եք օգտագործել սովորական պլաստիկ աման, որը հարմար է միկրոալիքային վառարանի համար:
- Թխել 3 րոպե, ապա ստուգել տորթը և ևս 3 րոպե դնել միկրոալիքային վառարանը: Եթե ցանկանում եք, կարող եք թխել ջեռոցում 180 աստիճանով մոտ 35 րոպե:
- Տորթը շրջել ամանի մեջ և թող լավ սառչի:
- Պատրաստված շոկոլադին խառնել գետնանուշ և լցնել կարկանդակի վրա:
- Պատրաստի տորթը դնել սառնարանում:
Տորթ Սնիկերսը պատրաստ է: Այն շատ համեղ է և հեշտ է պատրաստվում:
Բարի ախորժակ բոլորին: